Սիրիացի քրդերի կուսակցությունները ծրագիր են մշակում, որի նպատակը Սիրիայի հյուսիսում բավականին ընդարձակ տարածքում դաշնային շրջանի հռչակումն է՝ հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով այդ կուսակցությունների հայտարարություններին:
ՈՒրբաթները շաբաթվա քաղաքական կյանքն ամփոփելու համար լա՞վ, թե՞ վատ օրեր են: Չգիտեմ՝ ամբողջ աշխարհում քաղաքական կյանքը սկսել է շաբաթ-կիրակի օրերը, աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերն անտեսել:
Դատելով այն արձագանքներից, որոնց արժանացավ Օսկանյանի աշխարհ չեկած «նորածին», դեռ անուն չունեցող կուսակցությունը, կարելի էր և կիրառել բանաստեղծի հայտնի միտքը. «Քո սկիզբը, ավա՜ղ, քո վերջը եղավ»:
Հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելում ԵՄ-Թուրքիա բանակցություններն են, արդեն պիտի կնքվի համաձայնագիրը, որ անցյալ սամմիթում անսպասելի առաջարկեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ի՞նչ է կատարվում վարչապետի հետ: Երեկ խորհրդարանում համարյա խոհական ու գրեթե փիլիսոփա վարչապետ էր պատասխանում լրագրողների հարցերին, պատասխաններն էլ համարյա աֆորիզմներ էին ու գրեթե մարգարեություններ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...